Բավ է պառակտվել
07-07-2021 14:18

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ռուս զինվորականների հնարավոր տեղակայմանը

Գեղարքունիքի մարզում իրավիճակը կայուն է, սահմանին նոր միջադեպեր չկան, չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մայիսի 12-13-ից ի վեր իրավիճակը հիմնականում ծանոթ է ձեզ։ Լուրջ փոփոխություններ չկան, սակայն պարբերաբար տարբեր միջադեպեր են արձանագրվում: Նման միջադեպ ունեցանք օրերս, որի արդյունքում մեր զինվորը թեթև վիրավորվեց: Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն, նոր միջադեպեր չկան», - ասաց նա:

Մարզպետը նշեց, որ համատեղ գործընթաց է ընթանում, որի ընթացքում սահմանի ողջ երկայնքով կտեղակայվեն մեր ռուս զինծառայողները, որոնց մի մասն արդեն վերապատրաստում է անցնում, և որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, իսկ հայկական և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ տարաքներից։

«Դրանից հետո բանակցային գործընթացը կշարունակվի, իսկ որոշ հատվածներում ճշտումներ կանցկացվեն»,- ասաց նա։