Բավ է պառակտվել
16-07-2019 16:44

Խմբակային լող Սևանում՝ջրում են մարզպետը, քաղաքապետը….

Երկուշաբթի վաղ առավոտից մի քանի անգամ փակվեց ու բացվեց Սևան –Երևան ավտոմայրուղին: Պատճառը օրերս ԱՆ տարածած հայտարությունն էր ,այն որ չպետք է լողան Սևանում,քանի որ այն վտանգավոր է: Նախարարի այս հայտարությունը զայրացրել է տնտեսվարողներին: Մեզ հետ զրույցում անհատ ձեռներց Տիգրան Սահակյանը նշեց, որ այս խուճապային տրամադրությունն ազդել է զբոսաշրջիկների հոսքի վրա: Չի հերքում, որ Սևանում կան խնդիրներ բայց և նշում է, որ առաջին տարին չէ, որ Սևանը ծաղկել է: Տնտեսվարողները գտնում են որ այս ամենը ուղղորդված է: Մեկ ժամ շարունակ ճանապարհը փակ լինելուց հետո տնտեսվարողները շարժվեցին դեպի Սևանի քաղաքապետարան՝ հանդիպելու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ: Սակայն հանդիպումից հետո էլ շատ հարցեր մնացին անպատասխան ու այս անգամ տնտեսվարողները փակեցին Սևան –Գագարին ճանապարհահատվածը: Նրանք նշում են, եթե վնասակար է ապա ինչպես են նույն լճի ձուկը ուտում, իսկ նրանցից մեկն էլ նկատում է, որ վարչապետը պարբերաբար է ընտանքի հետ այցելում Սևան:
« Նախարար ջան , եթե այդքան վտանգավոր է, ոնց ես թողնում որ վարչապետը գա ու լողա»,-ասաց տնտեսվարողներից մեկը:
Քաղաքապետն ու մարզպետը շտապեցին արդեն Գագարին՝ հորդորելու տնտեսվարողներին բացելու ճանապարհը: Այստեղ եկավ նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքաելյանն, ով, լսելով ակցիայի մասնակիցներին ասաց. «Սա համարում ենք նախազգուշացում, եթե մինչեւ չորեքշաբթի էդ ձեր պահանջը չկատարվի, էդ հայտարարությունը չարվի ես կգամ ձեր հետ կկանգնեմ ստեղ»:
Պատկան մարմիների հորդորից հետո ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհն՝ իսկ կրքերը հանդարտեցնելու համար Սևանի քաղաքապետը, Գեղարքունիքի մարզպետը ու «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը տնտեսվարողների հետ միասին մեկնեցին հանրային լողափ միասին լողալու ու վստահեցնելու , որ Սևանը լիովին առողջ է:
Խմբակային լողով էլ ավարտվեց բողոքի ակցիան, և եթե չորեքշաբթի օրը Ան նախարությունը հանդես չգա հայտարությամբ, նրանք կրկին կփակեն ճանապարհը:

 

Արմինե Գևորգյան