Բավ է պառակտվել
15-01-2021 13:54

Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Կառավարություն։ Տեղեկությունը հաստատեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հրաժարականի պատճառների մասին այս պահին որևէ մեկնաբանություն չի տրվում, մինչև Կառավարությունը կայացնի որոշումը։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը պաշտոնավարեց երկու տարի։