Բավ է պառակտվել
07-10-2016 14:04

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Հալեպ

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել։ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա։

 ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։