Բավ է պառակտվել
05-07-2018 09:28

Համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է

Համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոստացավ, որ Կառավարությունն առանց բնակիչների համաձայնության համայնքների խոշորացում չի անի. «Միեւնույն ժամանակ մենք սխալ ենք համարում նախկին որոշումը հետողորմյա անելը։ Համայնքների խոշորացման գործընթացի արդյունավետության կամ հակառակի մասին կարող ենք խոսել միայն մեկ-երկու տարի անց։

Բայց ես սա համարում եմ չափազանց վատ որոշում, որ համայնքները խոշորացվում են առանց համայնքների բնակիչների կարծիքն իմանալու»,-ընդգծեց Փաշինյանը: