Բավ է պառակտվել
25-12-2019 00:26

Հարձակում «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի վրա.Հովտաշատում հարվածել են լրագրողին, վնասել տեսախցիկը

Հարձակում լրագրողների վրա: Այսօր Արարատի մարզի Հովտաշատ գյուղում վեց տասնյակից ավելի քաղաքացիներ ապօրինի ներխուժել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող տարածք և փորձել են հակաօրինական վարքագիծ դրսևորել: Ահազանգ ստանալով, որ գյուղի բնակիչները փորձում են ապօրինի գործողություններ կատարել՝ «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը մեկնել է դեպքի վայր: Դեռ տարածք չհասած` 60-ից ավելի քաղաքացիներ, հայհոյախառն արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելով, հարձակվել են «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի վրա՝ թույլ չտալով իրականացնել նկարահանումներ, հարվածելով լրագրողին և վնասելով տեսախցիկը: Փաստի առնչությամբ Սեդրակ Առուստամյանի և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: