Բավ է պառակտվել
24-09-2019 18:20

«Հաշվեք՝ ապրիլյան պլյուս» ․նախարարը զորավարժությունների մասին (Լուսանկարներ)

  

ՀՀ –ում ռազմական պայմանական դրություն է հայտարված։ Զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները: Ռազմավարական զորավարժությանը ընդգրկվել են պետական ու ՏԻՄ մարմինները։ Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը: Զորավարժություններին անձամբ հետևոււմ է ՊՆ Դավիթ Տոնոյանը Եվ առաջին այցը Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված հավաքակայան էր, որտեղ մի քանի ժամվա ընթացում հավաքվել էին ԵԿՄ անդամները ։
«Յուրաքանչյուր երկրի պաշտպանության նախարար ուղղակի կերազեր ու կհապարատանար որ այսքան անձ պատրաստ է զորակոչման» ,– ասաց Տոնոյանը։
Հետո արդեն լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանը ասաց որ ընդամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ,որը իր համար էլ էր զարմանալի։ Շեշտեց որ ապրիլյան գործողությունների ժամանակ զորահավաք չի հայտարարվել, զինապարտներ չեն զորակոչվել,բայց «Երկրապահը» և այլ հասարակական կազմակերպություններ պարզապես կամավոր իրենց ցանկությունն են հայտնել՝ ներգրավվելու մեր հայրենիքի և Արցախի պաշտպանության գործին:

  
«Անսպասելի էր դրսևորված մեծ հետաքրքրությունը, որը հասարակական մեծ շարժում է հիշեցնում, ինչը բացատրական և տեղեկատվական աշխատանքի արդյունք է: Իրականում ստուգվում է կենտրոնացված ղեկավարման, կառավարման համակարգը: Ստուգվում են մեր զորահավաքային պլանները, մարզպետարանների, ՏԻՄ-երի պլանները: Մենք ստուգում ենք` արդյո՞ք այն տրանսպորտային միջոցները, որոնք կցագրված են, առկա են: Եթե առկա են, տեխնիկապես պատրա՞ստ են գործողություններ իրականացնելուն: Այս ամեն ինչը, որն արվում է, իրականում աննախադեպ է: Անհանգստանալու կարիք չկա, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը»,–ասաց Տոնոյանը։
Նախարարը անդրադարձավ նաև սեպտեմբերի 22-ին, սահմաններում արցախաադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձին։ Ասաց,որ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ էր շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
«Ե՛վ գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, և՛ ներգրաված անձնակազմի, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավման, համենայնդեպս, այն, ինչ զեկուցվել է, այն, որ եղել է համազգեստ… Միգուցեև մոլորվել են: Այս պահին մենք պատասխան տալու բան չունենք, հակառակը` կատարել ենք մեր հումանիտար պարտքը: Այսինքն` ՊԲ-ն իրականացրել է այն, ինչը պիտի իրականացներ»,–ասաց Տոնոյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է հակառակորդը սադրանքների դիմի, Տոնոյանը պատասխանեց ժպիտով։
«Էս օրո՞վ»։
Հիշեցմանը, որ մոտ 2.5 տարի առաջ թշնամին դարձյալ այս ուղղությամբ էր դիվերսիոն փորձ ձեռնարկել, Դավիթ Տոնոյանը խուսափեց գնահատականներից.
«Այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից, պետք է հասկանալ, թե ՊԲ-ի գնահատականն ինչպիսին է, որովհետև կրկնում եմ` և՛ ժամի, և՛ ներգրաված թվաքանակի, և՛ գործողությունների առումով շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»:
Իսկ թե այսօր մեկնարկած զորավարժությանն ինչ սցենար է խաղարկվել՝ հարցին, նախարարը պատասխանեց. «Հաշվեք՝ ապրիլյան պլյուս»:

 

Արմինե Գևորգյան