Բավ է պառակտվել
16-10-2014 09:06

Սպիտակ տունը մտադիր է հայտարարել հայոց «որբերի գորգի» ցուցադրությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Կոնգրեսի և համայնքի կողմից ամիսներ տևած ճնշումներից հետո Սպիտակ տունը պատրաստվում է ցուցադրել հայկական «որբերի գորգը»: Այս մասին տեղեկացնում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հանդես է եկել հայտարարությամբ.

«Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ դարձել է գորգի ստեղծման պատճառ:
Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»: Գորգի շուրջ վիճարկումներ առաջ եկան 2013-ի հոկտեմբերին, երբ the Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Հայոց «որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ 1920-ականներին՝ ի նշան ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության հանդեպ հայերի երախտիքի, ինչը փաստված է նաև լուսանկարով: Քուլիջն ընդգծել էր, որ «Գորգն իր պատվավոր տեղն ունի Սպիտակ տանը, որտեղ այն կխորհրդանշի բարի կամքի ամենօրյա դրսևորումը Երկրի վրա»: