Բավ է պառակտվել
13-07-2018 21:47

Հայաստանի քաղաքացին մի ողջ զինանոց է հանձնել Ռազմական ոստիկանություն

Քաղաքացին կամավոր զենք–զինամթերք է հանձնել Ռազմական ոստիկանություն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ)»,– նշվում է հաղորդման մեջ։ 

Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: