Բավ է պառակտվել
19-07-2014 13:48

Հայաստանը պետք է սահմանի մոտ անվտանգության գոտի ստեղծի. Ա. Ադիբեկյան

Հայաստանը պետք է իր սահմանների մոտ անվտանգության գոտի ստեղծի, որտեղ կարող է ապրել Ադրբեջանի խաղաղ բնակչությունը։ Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերահսկողության տակ առնել Ադրբեջանի հետ սահմանի այն բարձունքները, որոնք այժմ վերահսկում է հակառակորդը։

«Այդ ժամանակ մենք կարող ենք լիովին հսկել Ադրբեջանի սահմանամերձ տարածքները։ Հայկական կողմը խաղաղ բնակիչների վրա չի կրակի, ուղղակի կհետեւենք, որպեսզի զինվորներն ու դիվերսանտները չփորձեն անցնել սահմանը։ Իսկ խաղաղ բնակիչները հանգիստ կապրեն եւ կաշխատեն», - հայտարարել է Ադիբեկյանը։

Այստեղ, ըստ նրա, Հայաստանը կարող է կիրառել Իսրայելի փորձը, որը այդ տեխնիկան կիրառում է տասնամյակներ ի վեր՝ արդյունավետորեն վերահսկելով հակառակորդների տեղաշարժերը։