Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
04-07-2018 22:07

Հայաստանում ավելի շատ ամերիկյան ներդրումներ կկատարվեն-Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համոզված է, որ մեր երկրում ավելի շատ ամերիկյան ներդրումներ կկատարվեն:

«Ես վստահ եմ, որ Հայաստանի պատմության այս նոր գլուխը ԱՄՆ-ում հետաքրքրություն կառաջացնի թե Սփյուռքի ներկայացուցիչների, թե գործարարների շրջանում», - հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միլսը:

Խոսելով Վաշինգթնում Smithsonian Folklife Festival-ում իր այցի մասին, որն այս տարի նվիրված է Հայաստանին, Միլսը նշել է, որ նա սփյուռքահայերից եւ ամերիկացի գործարարներից լսել է, որ իրենք շատ շահագրգռված են ներդրումներով, եթե նոր կառավարությունը հետեւի արդար հասարակության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման եւ կոռուպցիայի վերացման իր պարտավորություններին:

«Ամերիկյան բիզնեսը շահագրգռված է այն ոլորտներով, որոնց վրա կենտրոնացած է Հայաստանի կառավարությունը` գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ էներգետիկայի», - ավելացրել է նա: