Բավ է պառակտվել
27-02-2020 18:06

Հայաստանը կարգելի փայտանյութի արտահանումը “երրորդ երկրներ”

Հայաստանը կսահմանափակի փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ, հինշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Այդ նիստին Հայաստանի կառավարությունը հաստատել է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արգելվում է։

“Որոշմամբ արգելվում է փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրներ”,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով, սահմանափակվում է փայտանյութի, վառելափայտի, գերանների և փայտահումքի արտահանումը:

Նախարարն ընդգծել է, որ այս որոշումը ժամանակավոր է՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

“Իրականում, արտահանման ծավալներն այսօր մեծ չեն, բայց կան օրենսդրական բացեր, երբ անտառանյութը Հայաստանից արտահանվել է գերանի անվան տակ”, - ասել է Գրիգորյանը: