Բավ է պառակտվել
18-04-2014 15:34

Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություններ. Հ. Դեմոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություն. «Ցեղասպանություն իրագործած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպան գործողություններն իրականացնել»,-նշեց բանախոսը:
Վորջինիս համոզմամբ՝ Նման գործողությունների հիմնական նպատակն է՝ Թուրքիան հոգեբանորեն ահաբեկում է համայն հայությանը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: «Դա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկանում են ճշգրտել մի քանի հանգամանք՝ որքանով է հայությունը միասնաբար հանդես գալիս այս հարցում, ինչքան է մեր ներուժը հասնել նրան, որ միջազգային լսարանը հանդես գա դատապարտման հայտարարություններով»,- ասաց Հ. Դեմոյանը: Վերջում նաև ընդգծեց, որ միջազգային հանրությանն արձագանքը գոհացուցիչ էր: