Բավ է պառակտվել
07-06-2014 14:32

Մասնագիտության ընտրության առաջ կանգնած երեխաները տեղյակ չեն, թե ինչ մասնագիտություններ կան.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը հայտարարեց, որ մասնագիտությունը չպետք է ընտրել մեկ տարում, յուրաքանչյուր անձ խնդիր ունի մշտապես ընտրություն անելու, վերապատրաստվելու, որպեսզի մցունակ լինի: «Հենց այդ նպատակով դեռևս 2012-ի դեկտեմբերին Կառավարության կողմից հաստատվել է մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման հայեցակարգը: Ըստ որի՝ մի համակարգ է ներդրվում, որ նպատակ ունի անձին դեռևս դպրոցից օգնելու կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ հաշվի առնելով անհատի առանձնահատկությունները, ընդունակությունները»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ իրենք որոշակի մեթոդաբանության հիման վրա օգնում ենք անձին կողմնորոշվել իր մասնագիտության հարցում: «Իհարկե, եղել են ծնողներ, որոնք դժգոհություններ են ունեցել, բայց եղել են շատ ծնողներ, որոնք շնորհակալություն են հայտնել մեզ մեր տարած աշխատանքի համար»,- ասաց նա:
Հայկուհի Գևորգյանը նշեց, որ իրականում այսօր այն երեխաները, որոնք կանգնած են մասնագիտություն ընտրելու հարցի շուրջ, տեղյակ չեն, թե աշխարհում ինչ մասնագիտություններ գոյություն ունեն: