Բավ է պառակտվել
18-07-2018 10:36

ՀՀ նախագահը երեխաների հետ հետևել է աստղերին

 

Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում նախօրեին երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամ երեխաների համար:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ և բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: 

Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին՝ հնարավորություն ընձեռելով միջոցառումն անցկացնել նստավայրի տարածքում:

Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների և կազմակերպիչների հետ, կարևորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը: