Բավ է պառակտվել
03-08-2014 17:15

Հոսպիտալում մահացել է դիվերսիայից վիրավորված հայ զինվորը.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի facebook-յան էջից տեղեկանում ենք, որ հոսպիտալում մահացել է նախօրեին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայող:
«Ցավոք հոսպիտալում մահացավ օգոստոսի 2-ի դիվերսիայի հետեւանքով վիրավորված կ-ստ Սարգիս Արմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Փառք քեզ հերոս հայորդի»,- գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ եւ 4 վիրավոր:
Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: