Բավ է պառակտվել
22-09-2022 11:33

Հայաստանում այրվում է Խոսրովի արգելոցը, կրակի դեմ պայքարում է 4 հաշվարկ և փրկարարների 11 խումբ

Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել։

Հայասըանի ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։

Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։

«Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը մոտ 1500 տարով հին է Յելոուսթոնից (1872 թվականին ստեղծված առաջին ազգային պարկ) և ունի բուսական և կենդանական աշխարհի հարուստ բազմազանություն:
Այնտեղ ապրում են այնպիսի գիշատիչ կենդանիներ, ինչպիսիք են գորշ գայլերը, եվրասիական լուսանը և գորշն արջերը։ Խոսրովի անտառում կարելի է տեսնել աշխարհում պահպանված սակավաթիվ պարսկական (կովկասյան) ընձառյուծներից մեկը, որոնք մինչ օրս հանդիպում են Հայաստանում։