Բավ է պառակտվել
19-06-2020 10:14

Հայաստանում այրվում է Խոսրովի արգելանոցը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են տասնյակ փրկարարներ

Հայաստանի Խոսրովի անտառ արգելանոցում բռնկվել է խոշոր հրդեհ, որի մարման աշխատանքներն ընթանում են արդեն 2 օր։

Ինչպես տեղեկացնում է հանրապետության ԱԻՆ-ը, հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ընդհանուր թվով ինն մարտական և հրշեջ ջոկատ, ինչպես նաև օպերատիվ խմբեր։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։ Նախնական տվյալներով, այրվում էր մոտ 15 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել էր նախօրեին, ժամը 19։19-ին։ Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։ Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան-տառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:
Հւոնիսի 19-ին ժամը 05։30 աշխատանքները վերսկսվել են։ Ներկայումս ներգրավված են 84 փրկարար և արգելանոցի 16 աշխատակից։
Պարբերաբար իրականացվում է տեղազննում օդից անօդաչու թռչող սարքի միջոցով։
Խոսրովի (Գառնիի) արգելոցը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների վրա, զբաղեցնում է 29 հազար հեկտար տարածություն Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գտնվում է ծովի մակարդակից 1,400-2,250 մ բարձրության վրա: Տարածքն առանձնանում է բուսական և կենդանական աշխարհի առանձնահատուկ բազմազանությամբ և հարստությամբ. Գոյություն ունեն բույսերի գրեթե 1700 տեսակ, ինչպես նաև միջատների և կենդանիների շատ հազվագյուտ տեսակներ, մասնավորապես՝ անդրկովկասյան գորշ արջ, վայրի խոզ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, առաջավորասիական ընձառյուծ և այլն։