Բավ է պառակտվել
05-05-2021 12:17

«Ուզում ենք Հայրենիք վերադառնալ»․ հադրութցիների ակցիան Հայաստանի ԱԳՆ մոտ Լավրովի այցին ընդառաջ

Արցախում պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հանդրութի շրջանի բնակիչները չորեքշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց։ Մայիսի 5-6-ին սպասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Երևան։

Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց լրագրողներին, որ հավաքվածները երկու նպատակ են հետապնդում։

«Լսել ենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է ԱԳՆ։ Հստակ ժամը չգիտեինք, ուստի որոշեցինք հիմա գալ այստեղ և հասկանալ, կկարողանա՞նք ներկայացնել մեր բողոքը»,- ասաց նա։

Երկրոդ նպատակը, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին նամակ փոխանցելն է՝ հադրութցիների հետ հանդիպման խնդրանքով, որպեսզի հասկանան իրենց «գլխի գալիքը»։

«Մենք ուզում ենք մեր հայրենիք վերադառնալ։ Մենք ուրիշ ոչ մի տեղ չենք ուզում ապրել․ ոչ Երևանում, ոչ Արցախի այլ շրջաններում, միայն Հադրությում։ Մեզ առաջարկում են բնակություն հաստատել Արցախի տարբեր շրջաններում, մենք դա չենք ուզում, որովհետև եթե մեզ մի տեղ տեղավորեսին, դա առիթ է լինելու, որպեսզի Հադրութը մոռացության տրվի, մենք չենք ուզում Հադրութը մոռանալ»,- ասաց նա։

Տարեց տղամարդ կարծում է, որ, ցավոք, Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բավարար չեն։ «Մենք ուզում են գրավել մեր իշխանության ուշադրությունը Հադրութի հետ կատարվածի վրա, դեռևս ամեն ինչ ավարտված չէ»,- ասաց նա։

Այնուհետև «Հանուն Հադրութի» ՀԿ քարտուղար Արթուր Սարգսյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները հանդիպում են խնդրել Այվազյանի հետ, որպեսզի հստակեցնեն Հադրութից և Արցախի այլ շրջաններից տեղահանված բնակիչների կարգավիճակը, տեղեկատվություն ստանան արցախցիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին։

«Լավրովից սպասելիքներ չունենք։ Նա կարող է միջնորդ լինել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների աշխատանքներում, որպեսզի մեր օկուպացված հողերի հարցը հնարավորինս շուտ լուծվի»,- ասաց նա;

Սարգսյանը նշեց, որ ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ Արցախի տեղահանված բնակչության մտահոգությունը՝ դիվանագիտական աշխատանքը արագացնելու և հայրենիք վերադառնալու համար: