Բավ է պառակտվել
30-07-2019 21:45

Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին

 

Այսoր այցելել էի Երևանում գտնվող «Էյ ընդ Ար Տուր» ընկերության գրասենյակ, նախօրեի եռուզեռից ոչինչ այստեղ չէր հիշեցնում: Ընկերության դռները կողպված էին, որևէ ցուցապաստառ չկար փակցված թե մինչև երբ է այն փակված մնալու : Հիշեցենք ,որ սա այն ընկերություն էր, որի պատճառով չեղարկվել էր Երևան –Հուրգադա չվերթը: Արդյունքում մեր հայրենակիցները մնացել էին Եգիպոսում : Շաբաթ օրը 132 քաղաքացիներ վերադարձան հայրենիք՝ որի համար վճարեց հայրենի կառավարությունը՝ պահուստային ֆոնդից 47 մլն դրամ: Մյուս չվերթը տեղի ունեցավ երեկ : Այսօր էլ արդեն պարզ դարձավ, որ մեկ չարտերային չվերթ ևս նախատեսվում է օգոստոսի մեկին : Եթե երկու չվերթների գումարը փոխանցվել էր կառավարության պահուստային ֆոնդից, ապա պարզ չէ ,թե օգոստոսի մեկի չվերթի գումարը ով պետք է վճարի: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրեց , դարձյալ կառավարությունը պետք է վճարի, սակայն այս անգամ ոչ թե հունական ընկերությանը,այլ հայկական <<Տարոն ավիա ընկերությանը>:
<< Համագործակցում ենք նաև Զվարթնոց օդանավակայանի հետ , որը համարյա անվճար է տրամադրելու, իսկ <<Տարոն ավիա>> -ն էլ ինքնարժեքով է տրամադրելու ամեն ինչ, միայն ծախսերը հոգալու համար>>:
Վարագ Սիսեռյանը կիսում է մարդկանց վրդովմունքը թե ի՞նչու պետք է անբարեխիղճ ընկերության փոխարեն վճարի պետությունը: Ասում է,որ սա վատ նախադեպ կարող է հանդիսանալ , բայց տվյալ դեպքում այլ ընտրանք չկար:
<<Փոխադրումը հունական ավիաընկերության միջոցով կազմակերպելով՝ կառավարությունը Հայաստանի Հանրապետության իմիջի խնդիրն է լուծել: Այստեղ նաև մեր ընդհանուր իմիջի խնդիրը կար: Վերջ ի վերջո, ՀՀ քաղաքացի է տուրիստական ընկերության տնօրենը, որը պարտք է, փողոցի լեզվով ասած՝ «քցել ա» այդ մարդկանց: Ես չասեմ մեղավոր ենք,բայց պատասխանտուն ենք, որպեսզի կարգավորենք դաշտը,որպեսզի նմանատիպ ընկերություններ իրավունք չունենան աշխատելու>>,-ասաց Վարագյանը :
Այս ամբողջ ընթացքում <<Էյ ընդ Ար Տուր>> ընկերության տնօրենը հանդես չեկավ որևէ հայտարարությամբ ,միայն պարզ դարձավ, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին: Ոստիկանությունը արդեն գործ է հարուցել Լուրը մեզ փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
<< Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ,այլ մանրամասներ չենք կարող հաղորդել>>
Նշենք,որ երեկ Հայաստան վերադառձավ մոտ 180 ,իսկ օգոստոսի 1-կվերդառնա 120 զբոսաշրջիկ: ՀՀ –ում Եգիպտոսի դեսպանությունը զբոսաշրջիկներին հորդորում է շարունակել պլանավորված հանգիստը եւ պարբերաբար հետեւել իրենց ֆեյսբուքյան էջին։

 

Արմինե Գևորգյան