Բավ է պառակտվել
01-02-2014 10:59

Հ. Հարությունյանի դատը կկայանա մարտի 14-ին. դուստր

 Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած սարսափելի վթարի մեջ մեղադրվող, ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին։ Այս մասին gisher.news– ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը։ «Դեկտեմբերի 14-ին երեք ամիս ժամանակով հետաձգվեց դատական նիստը, ինչպես նաև երկարաձգվեց կալանքի ժամկետը»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթը և տեղեկացրեց, որ հոր առողջական վիճակը նորմալ է, բայց ուղիղ կապ չունեն հետը: