Բավ է պառակտվել
26-08-2021 00:04

Հրատապ․ Արդեն 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս ճանապարհը․ ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում ․ «Հրատապ

Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:

ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:

Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։

Քիչ առաջ 168.am-ը գրել է. Որ իր տեղեկություններով` մեկ ժամից ավելի է` ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը։ Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։

Մեզ ասացին` այս պահին ռուսները բանակցում են ճանապարհը բացելու համար։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն անդրադառնալով այս տեղեկություններին՝ մասնավորապես հայտնեց. «Կոնկրետ գյուղի հատվածում նորմալ է:

Մենք էլ ենք լսել, որ Կարմրաքարի հատվածում ինչ-որ խնդիրներ են եղել, բայց դեռ հստակ տեղեկացված չեմ: Մենք գյուղում ենք, տղաներով արթուն ենք՝ հասկանանք՝ ինչ է կատարվում»: