Բավ է պառակտվել
23-04-2014 15:53

Հրայր Թովմասյանը Ռ. Քոչարյանի ակտիվությունը «պախկված» քաղաքականություն է համարում

Այսօր լրագրողների հետ զրույցում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ առ ժամանակ նկատվող ակտիվությանը։ «Ինձ համար անհասկանալի է «պախկված» տեղից ինչ-որ բաներ ասելը և եթե քաղաքականություն է ուզում վերադառնալ պետք է բացահայտ ասի այդ մասին», , ասաց նա։ Վերջինիս համոզմամբ, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ: Ինչ վերաբերվում է սահմանադրական բարեփոխումների շուրջ Ռ. Քոչարայնի արված դիտարկումներին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը համաձայն չի երկրորդ Նախագահի գնահատականների հետ: «Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում»-,եզրափակեց Հ. Թովմասյանը: