Բավ է պառակտվել
22-12-2022 18:30

Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին բացել Լաչինի միջանցքը

Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին ապահովել տեղաշարժի ազատությունը և մարդասիրական մատակարարումների հասանելիությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

«Լեռնային Ղարաբաղի «կյանքի ճանապարհը» շրջափակված է»,- հիշեցրեց նա։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։