Բավ է պառակտվել
23-06-2021 16:03

Փոխվարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Ադրբեջանի հետ հայ գերիների հարցի լուծման հնարավորության մասին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չորեքշաբթի ասել է լրագրողներին, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացը շարունակվում է։
«Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ գործընթացներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Միաժամանակ, նա գերադասել է չպատասխանել հարցին, արդյո՞ք կարելի է առաջիկայում սպասել գերիների վերադարձի։

գերիների մասին Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայի վերաբերյալ: Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները ենթարկվում են ծաղրանքի ու նվաստացուցիչ վերաբերմունքի:

Ընդհանուր առմամբ, հունիսի 12-ի դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է հայրենիք վերադարձնել Հայաստանի 72 քաղաքացու և 16 ադրբեջանցու, ԱՄՆ, Եվրամիության և Վրաստանի միջամտությամբ՝ 15 հայ ռազմագերու։

Սրա հետ մեկտեղ, մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի այս գործողություններն որակել է սադրանքների շարունակություն, որոնք սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, ինչպես նաև պահանջել է անհապաղ և անվերապահ վերադարձնել գերեվարված զինծառայողներին:

Իսկ հունիսի 8-ին, ինչպես տեղեկացրել էին ՀՀ ՊՆ-ից, N զորամասի պայմանագրային ծառայության զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով չկարողանալով կողմնորոշվել տեղանքի վրա, հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հունիսի 9-ին նա վերադարձվել է հայկական կողմին: