Բավ է պառակտվել
08-09-2020 19:36

Բարձրագույն դատարան ստեղծելու գաղափարը Թովմասյանին չեզոքացնելու նպատակ չունի. նախարար


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կտրականապես հերքում է վարկածներն այն մասին, որ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորմամբ Բարձրագույն դատարան ստեղծելու առաջարկը նպատակ է հետապնդում չեզոքացնել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությունը՝ նրան վերջնականապես հեռացնելով համակարգից:

"Ինձ զարմացնում է, երբ ինձ նման հարցեր են տալիս։ Չի կարող գոյություն ունենալ մարդ եւ նույնիսկ մարդկանց խմբեր, որոնց գործունեությունը չեզոքացնելու համար կարող է որոշում ընդունվել երկու բարձրագույն դատական ատյանների միավորման մասին։ Դա գաղափարական որոշում է՝ ուղղված դատական համակարգ սահմանադրականության ոգին բերելուն։ Սա ինստիտուցիոնալ և հեռահար բարեփոխում է, որն իրականացվում է ի շահ Հայաստանի քաղաքացիների և լուծում է ռազմավարական խնդիրներ։ Ես նման վարկածներն անլուրջ եմ համարում: Կարծում եմ՝ անլուրջ է նույնիսկ մտածել այդ մասին", - հայտարարել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ հոկտեմբերի վերջին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ կլինի եւ կսկսվեն հանրային քննարկումները։

 

 

Արմինե Գևորգյան