Բավ է պառակտվել
10-06-2019 16:45

Սյունիքի նախկին մարզպետի գույքի վրա արգելանք է դրվել, նա սնանկ է ճանաչվել

Սնանկության հարցերով դատարանը՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ բավարարել է “Հայբիզնեսբանկի” հայցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու և նրա գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ․այս մասին հայտարարությունը տեղադրվել է դատական ակտերի էլեկտրոնային հարթակում։ Դատարանի սույն որոշումը կայացվել է 2019թ․մայիսի 10-ին։

Համաձայն հայցվորի հայտարարության՝ 2017 թ․ հունիսի 7-ին բանկը նախկին մարզպետին տրամադրել է տարեկան 10 տոկոսով 1մլն դոլարի վարկ պարտքը մինչև 2020 թվականի հունիսի 7-ը փակելու պարտավորությամբ,, որպես գրավ ձևակերպելով վարկառուի անշարժ գույքը Երևանում։

Սակայն Խաչատրյանն այդպես էլ չի կատարել վարկի ամսական սպասարկման իր ամենամսյա պարտավորությունները, և արդեն մեկ տարի անց բանկը տեղեկացրել է երկու ամսվա ընթացքում ամբողջ վարկի և հաշվի սպասարկման գումարների հնարավոր գանձման մասին։

Վարկառուի կողմից նշված գումարը չվճարելու պատճառով բանկը դիմել է դատարան պարտքը բռնագանձելու պահանջով, որը 2018թ․դեկտեմբերի 7-ի դրությամբ կազմել է 1մլն. 12,26հազ. դոլար։