Բավ է պառակտվել
09-08-2019 17:38

Ի՞նչու չեք խզում Սանիթեկի հետ պայմանագիրը

Երբ քաղաքապետարանը ձեռք բերի նոր աղբատար մեքենաները, արդյոք պատրաստվո՞ւմ է սեպտեմբերին խզել <<Սանիթեք>> ընկերության հետ պայմանագրերից որեւէ մեկը. այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստում հետաքրքրվեց ավագանու <<Լույս>> խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանը մի քանի անգամ հավաստիացրել է, որ օգոստոսին աղբի խնդիրը լուծված կլինի: Սակայն մինչ այս պահը ոչինչ լուծված չէ:
Վարդանյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ասել էր ՝<<Սանիթեքի>> հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում: Ավագանու անդամը նման հարցադրում արեց՝<<Սա քաղաքակա՞ն որոշում է, թե՞ քաղաքային խնդիրների հետ կապված որոշում»:
Հարցին արձագանքեց Հրաչյա Սարգսյանը՝ ասելով.
<<Ստեղ ի՞նչ քաղաքական կոմպոնենտ կա, ձերբակալե՞լ ենք, ի՞նչ ենք արել, ակնհայտ է, որ <<Սանիթեքն>> իր պարտականություններն ընդհանրապես չի կատարում ու մեղադրել, որ ճանապարհ չկա, մեր աղբամանները վառում են, անհասկանալի է»:
Վարդանյանին չբավարարեց պատասխանը, ու նա կոշտ արձագանքեց.
<<Այս պատասխանն էլ ենթադրում էի, պատասխան ոչնչի մասին, դուք ինքնաարտահայտվում էիք, իմ հարցի պատասխանը չհնչեց,: Հարցին հստակ պատասխանեք՝ առանց <<Սանիթեքի>> անցյալը պատմելու, նախկինների անցյալը, ես արդեն կասկած ունեմ, որ երեք տարի հետո էլ նույնն է լինելու: : Հրաչյա Սարգսյանն անպատասխան չթողեց Վարդանյանի մեղադրանքներն ու ասաց. <<Ինքնաարտահայտման խնդիր չունեմ: Մեկ անգամ էլ ասեմ՝ չգիտեմ՝ սեպտեմբերին պայմանագիրը խզելու եմ, թե ոչ, չգիտեմ՝ <<Սանիթեքը>>հրաշք է կատարելու սեպտեմբերին, <<եթե>>-ներով չեմ ուզում, դա <<Սանիթեքի>> աղբահանության լուծման հետ կապված ի՞նչ առաջընթաց է գրացում, ոչ մի: Հիմա եթե, եթե, եթե, «եթե»-ով լինում է Կիկոսի մահը>>:
Նշենք,որ այսօր Սանիթեքը հայտարություն էր տարածել՝ որում ասված էր,որ իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ է ներկայացվել ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան:
Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են <<Սանիթեք>> ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Արդեն նիստից հետո քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց,որ <<Սանիթեք>> ընկերությունը պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում,իսկ քաղաքապետարանն էլ ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր պարտականությունը կատարի։ <<Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, աղբամանների ձեռքբերումը և տեղադրումը»,- ասաց Հակոբ Կարապետյանը։