Բավ է պառակտվել
25-09-2019 18:03

Ինչպես կազդի Հայկ Հարությունյանի մահը «Մարտի 1-ի» գործի վրա․գլխավոր դատախազ

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին թե ինչպես թե կարո՞ղ է ՀՀ նախկին ոստիկանապետ, Մարտի 1»-ի գործով վկա Հայկ Հարությունյանի մահվան միջադեպը էական ազդեցություն ունենալ «Մարտի 1»-ի բացահայտման վրա:
«Թե ինչպես կարող է ազդել, դա միայն արդյունքում կերևա, ես չեմ կարող ասել,քանի որ Հարությունյանին հարցեր էին հնչելու դատախազների, պաշտպանների կողմից։
Դավթյանը համաձայնեց, որ վկաների պաշտպանությունը պետք է պատշաճ ապահովվի, ինչը ՀՀ-ում կարևոր խնդիր է:

Դիտարկմանը, թե մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր են արվում, Դավթյանն արձագանքեց.
«Այն քայլերը, որոնք արվել են ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք մեր օպերատիվ մարմինները պարտավոր են իրականացնել»:
Նշենք,որ քննչական կոմիտեն Հայկ Հարությանի դեպքի հետ կապված հայտարարել էր,որ նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ էր օգտագործել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցինք որքանո՞վ էր ճիշտ դա հրապարակել, արդյո՞ք դա անձնական տվյալ չէր:
«Ես ձեզ դրա իրավական մեկնաբանությունը, հիմնավորումը տամ: Իրավական առումով, վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ նյութերից որ չափով և ինչ ծավալով հրապարակայնացնի: Կոնկրետ ալկոհոլ օգտագործելը չեմ համարում անբարոյական կամ հակաէթիկական վարքագիծ, որ դրա հրապարակումը որևէ մեկի կամ ընտանիքի համար վիրավորական լինի»,- ասաց նա:
Դավթյանն, արձագանքեց նաև այն լուրերին,որ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել, և տրվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անունները։
«Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է։ Որպես վկա հարցաքննվելու կամ նրան հայտնի տեղեկությունները հայտելու համար, եթե լինեն առանձնակի ճնշումներ, ապա կբացահատվեն ու կարժանանան իրավական գնահատականի։ Այն քայլերը, որոնք արվելու ու արվում են, դրանք օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք պարտավոր են իրականացվել օպերատիվ մարմինների կողմից»,- շարունակեց գլխավոր դատախազը։

 

Արմինե Գևորգյան