Բավ է պառակտվել
23-07-2014 13:41

Ինչու՞ են վարորդների բանկային հաշիվները սառեցվում

Տուգանքի մասին առանց պատշաճ ծանուցման hարկադիր կատարողական մարմինն արգելանք է դնում վարորդների բանկային հաշիվների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Հունվարի 1-ից ընդունվել է որոշում, որ վարչական մարմինը տուգանքն ուղարկում է հարկադիր կատարողական մարմին, այսինքն` եւ մայր գումարը, եւ տուգանքի եռապատիկը եւ հնգապատիկը։ Հարցը բարձրացվեց ԱԺ-ում, բայց քննարկման չդրվեց, նաեւ հարցը բարձրացվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կազմած հանձնաժողովում, սակայն այնտեղ ասացին, որ այն խորքային է, եւ այդ հանձնաժողովի լուծման խնդիրը չէ, եւ հետեւապես այդ հարցը այդպես էլ մնաց»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը ։

Նա նշեց, որ «Աքիլլես» ՀԿ վարորդները հիմանականում այդ հարցով են դիմում, իսկ պատկան մարմինները ոչ մի լուծում չեն ցանկանում տալ այդ հարցին։

«Եթե այս հարցերը չեն կարգավորում օրենքով, թող բարձրանան, ասեն՝ ինչի չեն կարգավորում, ոնց որ բերանները ջուր լցրած լինեն»,- դժգոհեց Էդուարդ Հովհաննիսյանը և նշեց, որ ամեն դեպքում վարորդները չպետք է հեշտությամբ հարմարվեն և կատարեն ավել վճարներ: