Այսօր Հաղթանակ զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողները հիշեցրել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը` կառավարության այն անդամը, որը չի կատարի ծրագիրը և կլինի անպատասխանատու, նրա հետ ճանապարհները կբաժանվեն:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Վատ աշխատողից պետք է ազատվել: Ես վատ աշխատող ե՞մ: Ինձնից շատ երևի միայն տրակտորն է աշխատում, այն մետաղից է և դիմանում է»: