Բավ է պառակտվել
28-04-2021 14:47

Օտարերկրացիները կկարողանան կացության կարգավիճակ ստանալ Ռուսաստանում ներդրումների դիմաց

Օտարերկրացիները կկարողանան կացության կարգավիճակ ստանալ Ռուսաստանում ներդրումների դիմաց: Օրինագիծը Պետական դումա է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

Փաստաթուղթը վերաբերում է նաև այդ օտարերկրացիների ընտանիքի անդամներին: Նրանք կկարողանան ազատվել ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլից: ԿԱռավարությունը կսահմանի հստակ չափորոշիչները:

Նման օրենքի ընդունումը պետք է նպաստի օտարերկրյա ներդրողների և ձեռնարկատերերի ներգրավմանը Ռուսաստանի Դաշնություն և նրանց բնակությունը մշտական հիմունքներով:

Միևնույն ժամանակ, օտարերկրյա քաղաքացուն կացության թւյլտվություն չի տրամադրվի, եթե նա հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի հիմքերի բռնի փոփոխության օգտին և այլ գործողություններով սպառնում է երկրի անվտանգությանը: Կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ եթե դիմորդը թմրամոլությամբ հիվանդ է: