Բավ է պառակտվել
29-05-2020 17:48

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգումներն է անցկացնում

Այսօր առավոտյան Gisher.News-ը այցելել էր կենտրոնի թաղամասում գտնվող փոքրիկ մթերային խանութ ու պարզել, որ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում նրա գործունեությունը դադարեցվել է 24 ժամով։ Տնտեսվարողն ասում է, որ շատ ուշադիր են, բայց չգիտեին, որ ջերմաչափում պետք է օրական երկու անգամ իրականացնեն: 
«Դե ստացվում է, որ պահի տակ մոռանում ենք ձեռնոցի ու դիմակի մասին։ Ու ստացվեց, որ մենք էլ այդ 24- ժամյա «պարգևը» ստացանք։ Դե քանի որ նոր է ամեն ինչ, մենք փորձում ենք հնարավորինս հետևել պարետատան ցուցումներին, բայց դե լինում է...։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացնում ողջ հանրապետությունում։ Մայիսի 24-27 ընկած ժամանակահատվածում պարետի որոշմամբ կասեցվել է 1049 տնտեսվարողի գործունեություն։ Առողջապահական և աշխատանքի տեսչության մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը ասում է, որ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
Խոսնակի խոսքով եթե մի քանի օր առաջ առավել շատ խախտումներ էին արձանագրվում առևտրի եւ սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվել են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում եւ փոքր խանութներում։
Gisher.News-ի զրուցակիցը գեղեցկության սրահի տնօրեն է, որի սրահի գործունեությունը կասեցվել է 24 ժամով։ «Այդ օրը եկան, ճիշտ ասած հաճախորդներից կային, որ դիմակով չէին, ու մեր վարսահարդարներից մեկը։ Դե պահի տակ ստացվել էր։ Այնպիսի խախտումներ են, որ կշտկվեն, ու հաստատ ավելի ուշադիր կլինենք»
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնել ու տնտեսվարողներին այցելում է առանց զգուշացնելու։

 

 

Արմինե Գևորգյան