Բավ է պառակտվել
18-01-2023 14:54

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Բայդենին, Շոլցին և Մակրոնին լուրջ վերաբերվել Արցախում Հայոց ցեղասպանության սպառնալիքին

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Ջո Բայդենին, Օլաֆ Շոլցին և Էմանուել Մակրոնին կոչ է արել լրջորեն վերաբերվել Արցախում Հայոց ցեղասպանության սպառնալիքին։

«Ադրբեջանը մեզ փորձարկման է ենթարկում. Լեմկինի ինստիտուտը կոչ է անում աշխարհում իշխանություն ունեցողներին, հատկապես Բայդենին, Գերմանիայի կանցլերին և Էմանուել Մակրոնին լրջորեն վերաբերվել Արցախում Հայոց ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ մեկ այլ Հայոց ցեղասպանություն»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։

Գրառման մեջ նշվում է, որ Ադրբեջանը ձմռան կեսին հերթական անգամ խափանել է Արցախի գազամատակարարումն, իսկ էլեկտրամատակարարումն անհուսալի է։

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրենց ընտանիքներին վերամիավորվող հայ երեխաների շարասյունը կասեցվել և տեռորի ենթարկվել է ադրբեջանցիների կողմից։ 37 օր շրջափակում»,- ասված է հաղորդագրությունում։

Լեմկինի ինստիտուտը զգուշացրել է, որ համաշխարհային առաջնորդները «շարունակելով աջակցել Ադրբեջանին՝ կդառնան ցեղասպանության մեղսակից»:

Լեմկինի ինստիտուտը ցնցված է BBC-ի հաղորդավարի՝ արցախցիների համար «ցեղասպանությունը որպես իրատեսական տարբերակ» հայտարարությամբ
Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Բայդենին աջակցել Արցախին և Հայաստանին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
Թուրքիան վրդովված է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարություններից․ Էրդողան
Նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին և ճշմարտությունն ասաց Հայոց ցեղասպանության մասին․ Ադամ Շիֆ