Բավ է պառակտվել
23-12-2020 11:02

Ինտենսիվ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև 25 սառնամանիք Հայաստանում

Հայպետհիդրոմետը ներկայացնրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց:
Միաժամանակ դեկտեմբերի 25-ին և 27-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Ամենացուրտ եղանակը սպասվում է ուրբաթ գիշերը և կիրակի Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում, որտեղ կանխատեսվում է -20...-25 աստիճան։ Երևանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն, այնուհետև եղենակաը կպարզի ի կցրտի․ ուրբաթ և շաբաթ գիշերը օրը ցերեկային ժամերին սպասվում է -1...-3 աստիճան, կիրակի` 0...-2։ Ուրբաթի գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի` մինչև -8...-10 աստիճանի, հանգստյան օրերին գիշերը կանխատեսվում է 10 - 12 աստիճան ցուրտ։