Բավ է պառակտվել
13-09-2022 10:48

Մարտերի ինտենսիվությունը նվազել է, բայց Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. Հայաստանի վարչապետ

Մարտերի ինտենսիվությունը նվազել է, սակայն ադրբեջանական հարձակումները շարունակվում են մեկ-երկու ուղղությամբ, հայտարարել է խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ . Հակառակորդը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր. Վերջին տվյալներով՝ հայկական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիրքային առաջխաղացման գործողություններ են ձեռնարկել, դիրքային մարտերը շարունակվում են, հայկական զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 49 զոհ, կան վիրավորներ։