Բավ է պառակտվել
03-08-2022 22:42

Իրանը զորքեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին՝ Արցախում իրավիճակի սրման ֆոնին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին Իրանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահմանային հատված, հայտնում է իրանական sepahcybery տելեգրամյան ալիքը։ Տեսանյութում երևում է զրահատեխնիկա տեղափոխող բեռնատար (պաշտոնական հաստատում դեռևս չկա):

Հիշեցնենք, որ մարտին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխությունները և սպառնացել Ադրբեջանին պատասխան քայլերով՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։