Բավ է պառակտվել
13-07-2021 15:08

Իսպանիան վերսկսում է Հայաստանից զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացը

Վերսկսվում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին, հայտնում է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանությունը։

«Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պարտադիր չէ պատվաստված լինել COVID-19-ի դեմ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։