Բավ է պառակտվել
13-08-2016 09:03

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը: