Բավ է պառակտվել
18-03-2020 19:54

Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողները կզբաղեցնեն այդ պաշտոնները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ արդեն որոշել է, ովքեր կզբաղեցնեն Ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։

Ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի ԺՊ էդուարդ Մարտիրոսյանն՝ ԱԱԾ տնօրեն”,- հայտնել է նա։

Սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հայտարարեց Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելու որոշման մասին և հույս հայտնեց, որ իր հրաժարականը “սթափեցնող քայլ կհանդիսանա”, մեղադրելով իշխանություններին “որոշումների տարերայնության և գործողությունների հախուռնության” մեջ։

Նրա հրաժարականից մի քանի օր անց իր պաշտոնը լքեց նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Փաշինյանը սեպտեմբերի 19-ին հայտարարեց Մարտիրոսյանին և Սարգսյանին համապատասխանաբար ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին: