Բավ է պառակտվել
02-11-2016 07:00

Ինչի՞ կարող է հանգեցնել քնելուց առաջ գաջեթների օգտագործումը

Քնելուց առաջ սմարթֆոններ և պլանշետներ օգտագործող երեխաներն ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան նրանք, ովքեր դրանցից չեն օգտվում: Այդ կարծիքին են Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 20 ուսումնասիրություններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել են 6-19 տարեկան 125 հազար երեխա:

Պարզվել է, որ սմարթֆոնների և բջջային այլ սարքերի օգտագործումը քնելուց առաջ կապված է քնի խանգարման և ցերեկային չափազանց քնկոտության ռիսկի հետ: Միաժամանակ, ննջարանում նույնիսկ գաջեթի առկայությունը կարող է ազդել քնի որակի վրա: Դա բացատրվում է նրանով, որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրությունների և սպասում են, որ իրենց ինչ-որ մեկը կգրի:

Երեխաների քնի խանգարումը բացասական ազդեցություն ունի առողջության վրա, հանգեցնում է ախորժակի անկման, իմունային համակարգի ակտիվության նվազման և աճի դանդաղման, ինչպես նաև հոգեկան խանգարումների:

Գիտնականների խոսքով, գաջեթների տարածումը կհանգեցնի ապագայում երեխաների քնի վատացման: Այդ խնդիրը կարելի է լուծել քնելուց առաջ երեխաների՝ սմարթֆոնների հասանելիությունը սահմանափակելու և քնելուց առաջ ճիշտ վարքագիծ դաստիարակելու օգնությամբ: