Բավ է պառակտվել
18-08-2020 17:27

Հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանը դուրս եկավ հացադուլից


Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։
Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման եւ այլ խնդիրների:
Նա պահանջում է, որպեսզի ազգով մտահոգված բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն, քանի որ այսօրվա իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեքները: