Բավ է պառակտվել
08-12-2015 13:11

Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դաշնային հետախուզում են հայտարարել հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ: 
Հայտնի է, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն Խոդորկովսկուն որպես մեղադրյալ հարցաքննության է կանչել: Համապատասխան դատական ծանուցագիրը դեկտեմբերի 7-ին հանձնվել է գործարարի հորը, քանի որ մեղադրյալը տվյալ պահին գտնվում է ՌԴ սահմաններից դուրս: 
Ծանուցագրում նշվում է այն մասին, որ Խոդորկովսկին մեղադրվում է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերությանը վերաբերող № 18/53–03 գործով: 
Նշվում է, որ բանտում նույն «ՅՈՒԿՈՍ»-ի գործով մի քանի տարի անցկացնելուց հետո Խոդորկովսկին բնակություն է հաստատել արտասահմանում և երբևէ չի հատել ՌԴ պետական սահմանները։