Բավ է պառակտվել
16-09-2021 12:51

Մի սխրագործության պատմություն․ 45 տարի առաջ Շավարշ Կարապետյանը պայքարի բռնվեց մահվան հետ և փրկեց 46 կյանք

Այսօր լրանում է ուղիղ 45 տարի այն օրվանից, երբ լեգենդար հայ մարզիկ, սուզալողի աշխարհի 16-ակի ռեկորդակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը պայքարի բռնվեց մահվան հետ: Նա արեց անհնարինը. միայնակ 10 մետր խորությունից դուրս բերեց 46 մարդու, ովքեր արգելափակվել էին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսում: «Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է մեր օրերի հերոսի հետ և վերականգնել աշնանային այն օրվա իրադարձությունները:

Ինչպես է դա տեղի ունեցել
1976 թ.-ի սեպտեմբերի 16-ին Շավարշ Քոչարյանը եղբոր՝ Կամոյի և այլ մարզիկների հետ վերադառնում էր մարզումներից: Այդ ժամանակ տրոլեյբուսը, որում այդ պահին 92 ուղևոր կար, քանդել է արգելապատնեշը և ընկել լիճը:
Շավարշը շտապել էր օգնության: Կրտսեր եղբոր հետ նրանք սուզվել են 12 աստիճան տաքության ջուրը, ապա Շավարշը բաշխել է դերերը․ նա սուզվում է, իսկ Կամոն բռնում մարդկանց և տեղափոխում նավակ, որը թիավարում էր նրանց մարզիչը, և այդպես տեղափոխում մարդկանց ափ: Որոշումը կայացնելու, վազքի ընթացքում հագուստը հանելու և դերերը բաշխելու վրա ծախսվում է 5-6 վայրկյանից ոչ ավելի:

«Չթողեցի եղբորս այնտեղ գնալ: Եթե չբարձրանայի, նա իմ հետևից կգար: Իմ ապահովագրությունը եղբայրս էր: Իսկ նա ինձ նման սուզալողորդ էր, ինձ զիջում էր ընդամենը միլիվայրկյաններ: Ես հրահանգեցի, որ Կամոյից բացի ուրիշ ոչ ոք ջուրը չմտնի: Մնացածը երեխաներ էին, այսինքն՝ պատանի տղաներ և աղջիկներ: Ես արգելեցի նրանց ջուրը մտնել, քանի որ սովոր էի պատասխան տալ և թիմի, և եղբայրներիս համար», - հիշում է Կարապետյանը:
Այն ժամանակ Շավարշը բռնվել էր տրոլեյբուսի ձողերից և ոտքերի հարվածով կոտրել պատուհանը: Նա ասում է, որ բախտը բերել էր, որ ապակին սովորական էր, այլ ոչ թե՝ հատուկ: «Բախտն այնպես էր բերել», որ երբ լողում էր տրոլեյբուսի մեջ, ապակու բեկորները վնասել էին ոտքերը և որովայնը: Դուրս էր հանում մարդկանց մշակված սխեմայով՝ սուզվում էր, բռնում մարդուն, դուրս հանում սրահից, դուրս գալիս ջրի երես, փոխանցում եղբորը, չորս անգամ շունչ քաշում և նորից սուզվում: Նորից, նորից ու նորից:

Իսկ ջրում տարածվում էր նրա վնասված ոտքերից և որովայնից հոսող արյունը: Մի անգամ մոտ էր գիտակցությունը կորցնելուն, սակայն օրգանիզմը ավտոմատ կերպով մոբիլիզացվեց, դուրս լողաց, ուշքի եկավ, իսկ երբ արդեն ջրի մակերեսին էր, գիտակցությունը տեղը՝ տեսավ, որ ոչ թե մարդու է դուրս բերել, այլ՝ դերմանտինով պատված նստարանի բարձը:
Կյանքի ու մահվան եզրին այս հաղթահարումը՝ կիսագիտակից վիճակում շատ կարապետյանական է: Մի անգամ, 800 մ լողի մրցումներից մեկի մեկնարկից առաջ մրցակիցներից մեկը բաց էր թողել նրա ակվալանգի օդը: Շավարշը լող էր տվել 700 մետրը, ապա ևս 25-ը և հենց այստեղ բալոնների մեջի օդը վերջացել էր: Փրկել կամ մահանալ․․․

«Հասկանու՞մ ես, չկա անվախ մարդ, կա հիմար մարդ: Բայց երբ պրոֆեսիոնալիզմը փոխարինում է վախին, այդ ժամանակ անվախ ես դառնում: Սկզբում, իհարկե, վախենում էի… Բայց առաջին սուզումից հետո արդեն վախ չկար, արդեն մարզական բանզդ էր, մրցակցային բնազդը սկսեց աշխատել, այն, ինչ ձեռք էի բերել սպորտում»,- հիշում է Կարապետյանը:
Նա խոստովանում է, որ երկու տարբերակ ուներ: Կամ անել այն, ինչ արեց, կամ մահանալ տեղում, իսկ երրորդ տարբերակ չէր դիտարկվում:
«Իսկ այդ մարզաձևով զբաղվող բոլոր մարզիկների պատի՞վը: Իսկ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պատի՞վը: Իսկ ժողովրդի առաջ պատիվն այդ ժամանակ ո՞նց պահես: Լինում է՝ ինքդ քեզ համար ես լողում, լինում է՝ պատասխանատու ես մարդկանց, Հայրենիքի համար»,- ասում է Կարապետյանը:
45 օր կենաց ու մահու միջև՝ ևս մեկ համաշխարհային ռեկորդ

Իսկ հետո Կարապետյանը 45 օր կենաց ու մահու պայքար էր տալիս: 12 աստիճան տաքության ջրում մեկ ժամ գտնվելու արդյունքում առաջացած հիպոթերմիան ավելացավ արյան վարակումը։ Երևանյան լիճ էին լցվում արդյունաբերական թափոններ: Շավարշին միանգամիզ 6 հակաբիոտիկ էին ներարկում։ Իսկ երբ 46-րդ օրը ոտքի կանգնեց՝ հայելու մեջ իրեն չճանաչեց: Եվ գիտակցեց, որ օրգանիզմում լուրջ փոփոխություններ են կատարվել: Թոքերում խորխ էր հավաքվում, կպումներ էին առաջանում, որոնք թույլ չէին տալիս խորը շունչ քաշել՝ թոքերը թթվածնի փոխարեն ցավով լցնելով։

Շավարշը հասկացել էր, որ սպորտի մասին պետք է մոռանա: Բայց սահմանեց իր վերջին համաշխարհային ռեկորդը: Կրկին՝ ավտոմատ կերպով: Մարզատարածության վերջում աչքերն աստիճանաբար մթնում էին, լողում էր՝ միտքն անջատված: Ավարտից հետո Կամոն նետվեց ջուրը, բարձրացրեց նրան, պտտեցրեց: Բոլորը կարծում էին, թե այդպես տոնում են հաղթանակն ու ռեկորդը: Իսկ իրականում Կամոն առաջինը հասկացավ, որ եղբայրն ինքնուրույն չի կարողանա բարձրանալ լողավազանի կողեզրին: Փրկելու սովորություն
Սա մեր լեգենդար հայրենակցի միակ սխրանքը չէ: Տրոլեյբուսի վթարից երկու տարի առաջ՝ 1974 թվականի հունվարի 8-ին, Շավարշ նույնպես տասնյակ մարդկանց է փրկել: Այդ թվում՝ ինքն իրեն: Մարզիկները վերադառնում էին հին երթուղային ավտոբուսով, տեղի բնակիչները նույնով գնում էին իրենց գործերով: Ավտոբուսում անսարքություն սկսվեց, վարորդը դուրս եկավ՝ դուռը բաց թողնելով: Կամ մոռացել էր ձեռքի արգելակը քաշել, կամ փոխանցման տուփն էր փչացել, բայց մեքենան սկսեց ներքև գլորվել սահել լեռնային ճանապարհով, որի մի կողմից զառիթափ էր, մյուս կողմից՝ ժայռ: Բացի այդ, վարորդը ճաղերով առանձնացրել էր իր խցիկն ուղևորների սրահից: Վայրկյանների ընթացքում Կարապետյանը կարողացավ մտնել խցիկ և ուղղել ղեկը՝ ավտոբուսը տանելով դեպի ժայռ: Ավելի ուշ, երբ մասնագետներն ուսումնասիրում էին կատարվածը, փաստեցին, որ դա միակ ճիշտ տարբերակն էր: Ամեն ինչ ավարտվեց ոչ միայն առանց զոհերի, այլ նաև առանց տուժածների: Իսկ Երևանում տրոլեյբուսի պատմությունից ինը տարի անց հրդեհ բռնկվեց քաղաքի հպարտությունը համարվող Մարզահամերգային համալիրում: Եվ գիտե՞ք, թե ով նետվեց այն մարելու: Կարծում եմ, արդեն գիտեք՝ Շավարշ Կարապետյանը:

Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և ինքն իրեն «ռուս ժողովրդի հայ զավակ» անվանող մարզիկը 63 տարեկան է: Բայց հարցին՝ եթե ինչ-որ բան կատարվի, ապա ի՞նչ կանի, նա առանց մտածելու ասում է՝ «Իսկ էլ ինչ պիտի անե՞մ: Բայց: Միայն ոչ ծննդաբերություն, խնդրում եմ: Ոչ մի դեպքում»: