Բավ է պառակտվել
29-07-2020 19:19

Հայաստանից ՌԴ տեղափոխվել է 3186 քաղաքացի


Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:
«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ՝ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»։
ՀՀ ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

 

Արմինե Գևորգյան