Բավ է պառակտվել
15-08-2022 18:42

«Սուրմալու» ԱԿ-ի փլատակների տակից դուրս է բերվել յոթերորդ մահացածի դին

Քիչ առաջ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ մահացածի դի, հայտնել է ԱԻՆ մամլո քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած։ 61 տուժած, այդ թվում՝ երեխաներ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երկուշաբթի երեկոյան դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 12 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները, ներգրավված է 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության երկու բրիգադ։