Բավ է պառակտվել
03-02-2020 18:08

Կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից

2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից, ասել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը երկուշաբթի, փետրվարի 3-ին, փոխվարչապետների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Վարչապետը հիշեցրել է, որ իր կողմից հունվարի 31-ին ստորագրված կառավարության որոշման համաձայն, 2019-nCoV-ն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար:

Բացի այդ, ըստ Միշուստինի, նա հաստատել է Ռուսաստանում վարակի տարածման դեմ պայքարի ազգային պլանը:

“Դա հնարավորություն կտա արտաքսել արտասահմանյան քաղաքացիներին, եթե նրանց մոտ ախտորոշվի նման հիվանդություն, և ձեռնարկել հատուկ սահմանափակումներ, ներառյալ՝ մեկուսացումը կամ կարանտինն”, - ասել է Միշուստինը:

Վարչապետը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, և որ Ռուսաստանն ունի բոլոր դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են 2019-nCoV- ի դեմ պայքարելու և բավարար միջոցներ վիրուսից պաշտպանվելու համար:

“Արդեն սահմանափակվել է Չինաստանից քաղաքացիների տեղաշարժը մեր սահմանով: Հիվանդներն, ում մոտ հայտնաբերվել է վտանգավոր վիրուսը, մեկուսացվել են, բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն”, - ասել է Միշուստինը:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքից 2019-ի վերջին: 2020 թվականի փետրվարի 3-ին Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը զեկուցել է, որ երկրում գրանցվել է հիվանդության 17 205 հաստատված դեպք, մահացել է 361 մարդ, իսկ 475-ին հաջողվել է բուժել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, փետրվարի 2-ի դրությամբ 24 երկլրում գրանցվել է 2019-իCCV վարակի հաստատված դեպք, ընդ որում Չինաստանի սահմաններից դուրս հիվանդացել է 146 մարդ, որոնցից մեկը մահացել է: Հունվարի 31-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է Ռուսաստանում առաջին վարակվածների մասին, նշելով որ երկուսն էլ Չինաստանի քաղաքացի են: