Բավ է պառակտվել
20-06-2020 22:54

ՌԴ-ից Հայաստան է ցանկանում վերադառնալ ավելի քան 25 հազար քաղաքացի


Հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի կազմակերպմանն է ուղղված մեր ողջ ներուժը։

Ինչպես հայտնի է, չարտերային չվերթների հաճախականությունը հունիս ամսվա ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև չվերթներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Արմինե Գևորգյան