Բավ է պառակտվել
04-02-2015 17:22

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից կհեռացվի 30 մարդ.ՊՆ

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից կհեռացվի 30 մարդ։ Այդ մասին փետրվարի 4-ին լրոգրողներին խորհրդարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԲՈՒՀ-ի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին։ Օհանյանի խոսքով՝ այդ գործով արդեն ձերբակալվել է 4 մարդ։ Ինստիտուտի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, պատրաստվում են նրա երեք տեղակալների եւ ուսումնադաստիարակչական ստորաբաժանումների պետերի ազատման հրամանները։ Ընդհանուր առմամբ, աշխատանքից ազատվելու է 30 մարդ, որոնցից մի քանիսը կհեռացվեն երկրի Զինված ուժերից, իսկ մյուսների պաշտոնները կիջեցվեն։ Ինչպես նշել է նախարարը, միջադեպը տեղի է ունեցել ներանձնային հարաբերությունների հողի վրա։ Այդ օրը ինստիտուտի մի քանի կուրսանտներ ալկոհոլ են օգտագործել։ Նրանցից մեկը դիտողություն է արել մյուսին սեղանի շուրջ վարվելակերպի կանոնների վերաբերյալ։ Երեկոյան կռիվ է ծագել, որը վերածվել է ավելի կոպիտ խախտման եւ սպանության։