Բավ է պառակտվել
06-11-2018 16:05

Քարաթափման հետևանքով Հայաստանի միջպետական ճանապարհը մասնակիորեն փակ է

Քարաթափման հետևանքով միակողմանի փակ է Կապան-Քաջարան ավտոճանապարհը, հայտնել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղակատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո ծառայությունը։

Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, քարաթափումը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում։
«Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը կատարում է ճանապարհի մաքրման համար անհրաժեշտ աշխատանքները: